26.11.2024
Ալիևը պարգևատրել է Մատվիենկոյին
prev Նախորդ նորություն

2018 թվականից ի վեր տարբեր երկրներից վտարվել է Վրաս

2018 թվականից մինչ օրս հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում տարբեր երկրներից վտարվել է Վրաստանի 5607 քաղաքացի:


Վրաստանի առաջին ալիքը վիճակագրական տվյալներ է խնդրել ներքին գործերի նախարարությունից: Միայն 2018 թվականի ընթացքում տարբեր երկրներից վտարվել է Վրաստանի 4566 քաղաքացի: Մինչեւ այս տարվա մարտը՝ 1041:

Ինչ վերաբերում է արտաքսող երկրներին, ապա առաջատարներն են՝ Թուրքիան, Իսրայելը եւ Գերմանիան: Թուրքիայից 2018 թվականին վտարվել է 1788 քաղաքացի, իսկ տարեսկզբից մինչեւ 2019 թվականի մարտը՝ 293: 2018 թվականին Իսրայելից արտաքսվել է 813 քաղաքացի, իսկ մինչեւ 2019 թվականի մարտը՝ 241: Գերմանիայից 2018 թվականին վտարվել է 531 քաղաքացի, իսկ մինչեւ 2019 թվականի մարտը՝ 176 մարդ: