Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշում է, որ ընկերության ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, Դավիթ Տոնոյանը քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: