29.07.2025
Վրաստանը շատ արժեքավոր եւ եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար. Սթոլթենբերգ
24.01.2019
Վրաստանը շատ արժեքավոր եւ եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար. Սթոլթենբերգ

Վրաստանը շատ արժեքավոր եւ եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։Նրա խոսքերով, Վրաստանը ծանրակշիռ ներդրում ունի ընդհանուր անվտանգության մեջ։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանին պատրաստելու համատեղ աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն։Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն «լիովին սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, որոնք ներառում են Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Մենք Ռուսաստանին կոչ ենք անում երկու տարածաշրջաններից էլ հանել իր ուժերը»։Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը կիսում են «Սեւծովյան նտարածաշրջանում Ռուսաստանի Ռազմական հզորության մեծացման հարցում մտահոգությունը»։ «Մենք ընդլայնում ենք մեր համագործակցությունը ծովում, այդ թվում՝ վրացի սահմանապահների վարժանքների, Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համագործակցության ընդլայնման միջոցով»,- ասել է նա ՝ հավելելով, որ Վրաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը։