26.11.2024
Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կատարել է Су-30-ների ձեռքբերման համար համար անհրաժեշտ վճարման մի մասը. Տոնոյան

Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ: «Միջոցների մի մասը մենք արդեն ներդրել ենք»,- ասել է Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանը հետագայում էլ շարունակելու է ռուսական սպառազինություն գնել:


Հայաստանը Ռուսաստանի հետ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել՝ գնել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչների շուրջ 3 խմբաքանակ՝ յուրքանչյուրը չորս հատ: Այսինքն՝ Հայաստանը պլանավորում է ունենալ 12 Սու-30ՍՄ 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ:


Ավելի վաղ մամուլը տեղեկացրել էր, որ Ռուսաստանից գնած չորս Սու-30 ռազմական օդանավերից երկուսի համար Հայաստանի կառավարությունը վճարել է կանխիկով, եւ մյուս երկուսն է, որ ձեռք կբերվեն վարկային միջոցներով:


Կանխիկ միջոցները գոյացել են օլիգարխների կողմից ՊՆ-ին կատարված կամավոր պարտադիր վճարումներից, վճարողների թվում է նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, մեզ չհաջողվեց պարզել, գրել էր մամուլը: