24.11.2024
Հայաստանի կողմից Սիրիային աջակցությունը չի կարող շահարկումների պատճառ դառնալ. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Մինչեւ 12 «Սու-30ՍՄ». Հայաստանը Սու-30 4 կործանիչներով չի բավարարվելու. Տոնոյան

Հայաստանը Սու-30ՍՄ 4 կործանիչներով չի բավարարվելու։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով Ռուսաստանից կործանիչներ ձեռք բերելու մասին հարցին։


«Կործանիչները, ըստ պայմանագրի, Հայաստանում պետք է հայտնվեն սահմանված ժամանակահատվածում։ Այս պահին դեռ տեղ չեն հասել»,- ասաց նախարարը` հավելելով, որ Սու-30-ները փորձված, ժամանակակից, բազմաֆունկցիոնալ կործանիչներ են։


«Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագրի մասին առաջին հանգամ հայտենց ռուսական «Կոմերսանտ»-ը: ՊՆ-ն միչ այդ հաստատել էր Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ կործանիչներ գնելու լուրը, սակայն քանակի մասին ոչինչ չէր հայտնել:


Կործանիչները Հայաստանի զինված ուժերը, ըստ հրապարակման, պետք է ստանան 2020 թվականին: Թեև խոսքը կոմերցիոն գործարքի մասին է, բայց այն իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով և ռուսաստանյան ներքին գներով: Ըստ պայմանագրի՝ հայ օդաչուները կվերապատրաստվեն ռուսական ռազմակայաններում:


Սա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում խորհրդանշական գործարք է, քանի որ երկիրը ձեռք է բերում բոլորովին նոր տեխնիկա:


«ՀՀ ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան դրանք արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար: Մեզ համար կարևոր էր ՀԱՊԿ-ում դաշնակից երկրի հետ դիրքերի ամրության հաստատումը»,- գրել էր Կոմերսանտը՝ հղում անելով աղբյուրին և նշելով, որ այս պայմաններն իսկական նվեր կարելի է համարել:


VERELQ-ին հաջողվեց պարզվել, որ Հայաստանը Ռուսաստանի հետ սկզբունքայի պայմանավորվածություն է ձեռք բերել՝ գնել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչների շուրջ 3 խմբաքանակ՝ յուրքանչյուրը չորս հատ: Այսինքն՝ Հայաստանը պլանավորում է ունենալ 12 Սու-30ՍՄ 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ: