Քաղաքագետ Եվգենի Սատանովսկին կանխատեսել է պատերազմ ՌԴ-ի համար և իրավիճակի վատթարացում սահմանների երկայնքով: Ըստ նրա, ՌԴ-ի համար իրավիճակը բարդ է տարբեր տարածաշրջաններում: Նրա խոսքով, Մերձբալթիկայում, Լեհաստանում, Ուկրաինայում շարունակվում է հիսթերիկան ՆԱՏՕ-ի շուրջ: Նա կանխատեսել է մոտակա ժամանակներս Ուկրաինայի կազմաքանդում: Նա նշել է, որ Ղարաբյան խնդիրը նույնպես արագ չի կարգավորվելու, իսկ թուրքերը կփորձեն Ադրբեջանին դրդել հերթական պատերազմի Ղարաբաղի դեմ:Նա դա բացատրում է այն հանգամանքով, որ ՌԴ-ն խանգարում է թուրքերին Սիրիայում: