Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ՝ զորամասերում շարունակվում են ինտենսիվ շինարարական և վերանորոգման-վերականգնման աշխատանքները՝ անձնակազմի ծառայողական և սոցիալական պայմանների բարելավման նպատակով: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է զորամասերից մեկը, որտեղ կառուցվում են մի շարք օբյեկտներ: Զեկուցվել է, որ շտաբի շենքի, զինվորական զորանոցի, բուժկետի և այլ օբյեկտների շինարարությունը կավարտվի մոտ ապագայում: Զորամասում շինարարական աշխատանքների ընթացքը ստուգելուց հետո, պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել: