Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրել է պարետատան անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ Գ.Մարտիրոսյանը պարետատան կազմում ընդգրկված շահագրգիռ մարմինների ղեկավարներին է ներկայացրել պարետի որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահամանփակումներ: Որոշումները հրապարակվելու են ավելի ուշ: Հիշեցնենք, որ Արցախում այս պահին կորանավիրուսով վարակված վեց անձ կա։ Նախօրեին նախագահ Բակլո Սահակյանը հրամանագիր ստորագրեց Արցախում մեկ ամսով արտակարգ իրավիճակ հայատարարելու մասին։ VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է վեցի: Այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները: