Միացյալ Նահանգները նպատակ չունի փոփոխել Իրանում ռեժիմը, բայց սերտորեն հետևում է Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերով պայմանավորված իրավիճակին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Այդ պահին իրանցիները դուրս են եկել փողոց այնպիսի քանակությամբ, ինչպիսին երբևէ չի եղել: Նրանք բողոքում են ռեժիմի բռնաճնշումների դեմ և պահանջում ավելի լավ ապագա, մեծ մարդիկ», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: «Մենք ուշադիր, շատ ուշադիր հետևում ենք: Մենք չենք ձգտում ռեժիմի փոփոխության», -հավելել է նա: