Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով մինչև մարտի 29-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: Այդ մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: «Սահմանափակումները կգործեն մինչև ձմեռային նավիգացիայի սեզոնի ավարտը (մարտի 29-ը)»,- նշվում է հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ կառույցը չի բացառել, որ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման որոշումը կարող է վերանայվել: