Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հերթական տարեկան զեկույցն է հրապարակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին: Ադրբեջանին վերաբերվող հատվածում նշված է, որ 2019թ.-ին իշխանությունները շարունակել են կոշտ մեթոդներով սահմանափակել մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Ադրբեջանում շարունակվում են կիրառվել կտտանքներ, մարդու իրավունքների և ազատ հավաքների սահմանափակումներ, ԶԼՄ-ների իրավունքների և ազատ խոսքի սահմանափակումներ: Նշվում է, որ ոստիկանությունը բիրտ մեթոդներով է ցրում խաղաղ ակցիաներն ու հավաքները: Նկարագրվում են նաև ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունները: