ՌԴ-ի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան չի կարող ապահովել թուրքական օդուժի անվտանգությունը Սիրիայի երկնքում՝ադեկվատ է և հաշվի առնելով Անկարայի ագրեսիվ հայտարարություններն անգամ ուշացած է: Այդ մասին հայտարարել է փորձագետ Բորիս Դոլգովը: Նա նշել է, որ Թուրքիան պատերազմ է հայտարարել սիրիական զինուժին ու Սիրիայի հայտարարությունն՝Իդլիբում օդային տարածքը փակելու մասին իրավաչափ է: Ըստ նրա, ՌԴ-ն իր վրայից հանում է պատասխանատվությունը՝Սիրիայում թուրքական օդուժի անվտանգության կապակցությամբ: