23.11.2024
Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է էներգետիկային վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում

Միացյալ Նահանգները դեռ անցած տարվա օգոստոսից կոչ է անում Ադրբեջանին առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում՝ հավելյալ տեղեկություններ ներկայացնելով դրանց չափի և նշանակության մասին:


«Վիեննայի համաձայնագրի համաձայն, Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել առնվազն մեկ լայնածավալ զորավարժության մասին, ինչը չի արել», - փաստել է Պետդեպարտամենտը «Սպառազինությունների վերահսկողության մասին» ամենամյա զեկույցում, գրում է Ազատությունը։


Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ անցած տարի Բաքուն, ըստ իր իսկ Պաշտպանության նախարարության, առնվազն երեք լայնածավալ զորավարժություններ է անցկացրել՝ 10 հազար զինվորականների, հարյուրավոր տանկերի, խոշոր զինտեխնիկայի ու օդուժի ներգրավմամբ, սակայն որևէ դեպքում դրանց վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել Վաշինգտոնին։


Ադրբեջանը շարունակում է խախտել իր պարտավորությունը, ամրագրում է զեկույցը, մանրամասնելով՝ «2019-ի օգոստոսին Միացյալ Նահանգները Ադրբեջանին է փոխանցել թափանցիկության պակասի վերաբերյալ իր մտահոգությունները»։


Կոնգրեսին ներկայացված հաշվետվության մեջ Պետդեպարտամենտն ընդգծել է՝ շարունակելու է հետամուտ լինել այս հարցին և առաջիկայում ևս Ադրբեջանի հետ երկկողմ ու բազմակող հանդիպումներում կարևորելու է ռազմական գործողությունների մասին համապարփակ և ճիշտ ժամանակին տեղեկություն ներկայացնելու անհրաժեշտությունը։


«Զորավարժությունները, որոնց մասին չի հաղորդվում կամ ամբողջ տեղեկատվությունը չի տրամադրվում, հարվածի տակ են դնում Վիեննայի համաձայնագիրը», - արձանագրել է Պետքարտուղարության զեկույցը։


Համաձայնագիրնը ընդունվել է ԵԱՀԿ հովանու ներքո 2011 թվականին՝ անվտանգության ոլորտում անդամ երկրների միջև վստահությունն ամրապնդելու, սպառազինությունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով։