Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Նշվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների քաղաքացիներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու գործնական միջոցները` կարևորելով այդ ուղղությամբ համատեղ ջանքերի ամենօրյա համակարգումը: Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բազմապլանային համագործակցության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում կորոնավիրուսի համաճարակին և դրա հետևանքներին հակազդելու հարցերում: Բացի այս, կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: