Կիևը շահագրգռված է Բաքվի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի փորձագետ Ալեքսանդր Օխրիմենկոն՝մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Բաքու: Նա նշել է, որ Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունների հիմքում ընկած է էներգետիկան: Ադրբեջանն ունի նավթ, իսկ Ուկրաինան՝նավթավերամշակման գործարաններ: Նրա խոսքով, Ադրբեջանը հետաքրքրված է նաև Ուկրաինայից ԱՆ ինքնաթիռների ներկրմամբ, բայց այդ, երկրները պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը: