Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիովին պատրաստ է ընտրություններին և ներդաշնակ անցում կապահովի ՏԻՄ ընտրություններից արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին AzTV–ի եթերում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը: Նրա խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործընթացը մեկնարկել է դեռ դեկտեմբերի 6-ին: «Պատգամավոր ընտրվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ԿԸՀ: Ընտրությունները կանցկացվեն 125 ընտրական օկրուգներում», - ասել է ԿԸՀ-ի ղեկավարը: