28.03.2026
Վրաստանում գրիպից մահվան երրորդ դեպքն է արձանագրվել
24.01.2020
Վրաստանում գրիպից մահվան երրորդ դեպքն է արձանագրվել

Լաբորատոր փորձաքննությունները հաստատել են, որ Զուգդիդիից 22-ամյա աղջկա մահվան պատճառը գրիպի «В» տիպի վիրուսի հետևանքով առաջացած բարդություններն են, այլ ոչ թե չինական կորոնավիրուսը: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա նշել է, որ փորձաքննությունը կատարվել է Լուգարի ​​լաբորատորիայում, որը հաստատել է հիվանդի մահը գրիպից: Սա արդեն երրորդ մահվան դեպքն է այս սեզոնում: Գամկրելիձեն, սակայն, կոչ է արել հանրությանը խուճապի չմատնվել և չխաբվել ապատեղեկատվությանը:   Հիշեցնենք, 22-ամյա աղջիկը մահացել է նախօրեին Զուգդիդիում: Հիվանդը հոսպիտալացվել էր հունվարի 19-ին, հաջորդ օրը տեղափոխվել Քութայիսիի կլինիկաներից մեկը, իսկ ավելի ուշ որոշվեց ծանր հիվանդին տեղափոխել Թբիլիսիի հիվանդանոց: Ինչ վերաբերում է Վրաստանում չինական կորոնավիրուսի տարածման ռիսկերին, ապա Գամկրելիձեն հայտնել է, որ Վրաստանը գտնվում է կանաչ գոտում, այսինքն՝ տարածման վտանգը նվազագույն է: