5.04.2026
Ջավախքում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջնագծում է

Ադրբեջանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերի բաժնի ղեկավար, գեներալ-գնդապետ Մահերրամ Ալիևը և նախարարության ղեկավար կազմը այցելել են առաջնային գծում տեղակայված ստորաբաժանումներից մեկը:


Այս մասին Trend-ին հայտնել են՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:


Զինծառայողների համար զորամասում ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո, զննվել են՝ մարտական զրահատեխնիկայի պահեստները, տրանսպորտային միջոցների պարկը, սպայական հանրակացարանը և զինծառայողների զորանոցը, կաթսայատունը, առաջին բուժօգնության կետը, պարենային և հագուստի պահեստները, ինչպես նաև մյուս ծառայողական և վարչական շենքերը:


Հաջողությամբ կատարվել է՝ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն՝ ուսումնական ահազանգով մարտական տեխնիկայի նշանակված վայր դուրս բերելը:


 


 

 Սատանովսկի. Թուրքերը կարող են դրդել Ադրբեջանին նոր պատերազմ սկսել Ղարաբաղում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար