Միլլի Մեջլիսի այսօրվա պլենար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել «Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ըստ օրինագծի՝ Ադրբեջանի 2020 թ. պետական բյուջեի եկամուտները կազմելու են 24 մլրդ 135 մլն մանաթ, իսկ ծախսերը՝ 26 մլրդ 642 մլն մանաթ: Սոցիալական ծախսերը կազմելու են 10,642 միլիարդ մանաթ, ինչը 37 տոկոսով գերազանցում է ընթացիկ տարվա համապատասխան ցուցանիշին: Քննարկումներից հետո օրենքի նախագիծն ընդունվել է: