Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջը Թբիլիսիում: Այս մասին հայտնել են Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունից: Նշվել է, որ ներկայումս կողմերի միջև կատարվում է տեղեկատվության փոխանակում՝ պարզելու 8-րդ եռակողմ հանդիպման ամսաթիվը: «Հանդիպումն անպայման տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջը», - հայտնել են նախարարությունից: