Թուրքիայի քաղաքացիների 64 տոկոսը ցանկանում են վերադառնալ խորհրդարանական կառավարման համակարգին: 2018թ.-ին հանրաքվեի ընթացքում երկիրն անցում է կատարել դեպի նախագահական համակարգ: Այդ մասին հայտարարել է «Լավ կուսակցության» նախագահ Մերալ Աքշեները: Ըստ նրա, հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի քաղաքացիների միայն 35 տոկոսն է կողմ նախագահական համակարգին: