ՀԱՊԿ-ի "էշելոն-2020" վարժանքը տեղի կունենա օգոստոսի 17-20-ը
Օգոստոսի 17-20-ը Աստրախանի մարզի (Ռուսաստան) տարածքում կանցկացվի ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի "էշելոն-2020" նյութատեխնիկական ապահովման ուժերի եւ միջոցների հատուկ վարժանքը: Այդ մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
"Կմշակվեն նյութատեխնիկական ապահովման կազմակերպման հարցերը՝ ի շահ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության ժամանակ",-նշել են մամուլի կենտրոնում:
Զորավարժությունը տեղի կունենա Հարավային ռազմական օկրուգի զորքերի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վորոնովի ղեկավարությամբ: Դրան նախատեսվում է կազմակերպության անդամ պետությունների զորամիավորումների եւ ՀԱՊԿ - ի միացյալ շտաբի օպերատիվ խմբի մասնակցությունը: