Ամերիկյան հետազոտական Heritage Foundation կազմակերպությունը հրապարակել է 5 հիմնական առաջնահերթություն, որոնք վերաբերվում են ԱՄՆ֊Վրաստան փոխհարաբերություններին: Զեկույցում նշված է, 2020 թվականը կարևոր է լինելու ԱՄՆ֊Վրաստանի հարաբերություններում։ Նշվում է, որ Վրաստանը մեծ նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ ԱՄՆ-ի համար կարևոր է Վրաստանի աշխարհագրական դիրքն՝Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Վրաստանով են անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա, Հարավային գազային միջանցք և Բաքու-Թբիլիսի-Կարս կարևոր լոգիստիկ ենթակառուցվածքները: Զեկույցում Վրաստանին կոչ է արվում ներդնող գտնել և կառուցել Անակլիա նավահանգիստը, որը ունի մեծ նշանակություն և թույլ կտա խորացնել վրաց-ամերիկյան կապերը: