Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 21-ին կոչ է արել իր ղեկավարած, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորներին ունենալ առնվազն երեք երեխաներ՝դժգոհելով, որ նրանցից ոմանք դեռևս ունեն մեկ երեխա: Նա կոչ է արել ունենալ առնվազն երեք երեխա, ինչը կարևոր է Թուրքիայի կենսունակության համար: Էրդողանը դեմ է արտահայտվել ծնելիության վերահսկողությանը և կոչ արել երիտասարդներին ունենալ առնվանզ երեք երեխաներ: