Թուրքիան 30 տարի շարունակ փորձել է անդամակցել ԵՄ-ին և հասկացել է, որ այնտեղ նրան չեն սպասում: Այժմ նա ցանկանում է ինքնուրույն լուծել իր խնդիրները: Էրդողանը ցանկանում է, որպեսզի Թուրքիայի սահմանները սկսվեն Վիեննայի մոտակայքում և ավարտվեն չինական Սինցզյանում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Յարոմիր Նովոտնին: Նա նշել է, որ Էրդողանի երազանքն՝Օսմանյան կայսրության վերականգնումն է: Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանային գերտերություն՝թուրքական գրանտերով են ուսում ստանում Միջին Ասիայի բազմաթիվ ուսանողներ, որոնք ապագայում կդառնան լրագրողներ, բիզնեսմեններ և սպաներ: