19.04.2025
Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի 193 նոր դեպք է հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ:


Ուղերձում, մասնավորապես, ասվում է.


«Շնորհավորում եմ հայ ժողովրդի պետական և ազգային կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ:


Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը, տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամությամբ ու վճռականությամբ, խիզախ ու աննկուն: Տոնում ենք՝ որպես ժողովրդավարության, մարդասիրության ու համամարդկային արժեքների հաղթանակ:

Այս բոլոր տարիների ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի, հանուն ազատության մղած պայքարի և այդ պայքարում տարած փառավոր հաղթանակի: Տերն ենք և պատասխանատուն:

Ուրեմն, եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը, որը պապենական տուն է և օջախ յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Բոլորիս պարտքն է՝ անել ամեն ինչ, որպեսզի միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի մեր օջախներում և Հայրենիքում»:

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 12 նոր դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար