Թուրքիան Մերձավոր Արևելքում կյանքի է կոչում նեոօսմանական քաղաքականությունը, այսինքն էքսպանսիա է իրականացնում այն բոլոր տարածաշրջաններ, որոնք նախկինում մաս են կազմել Օսմանյան կայսրության: Այդ մասին հայտարարել է փորձագետ Բորիս Դոլգովը: Նա նշել է, որ այս տեսանկյունից պետք է դիտարկել Թուրքիայի քայլերն ոչ միայն Սիրիայում ու Լիբիայում, այլ ռուսաստանյան շրջաներում՝Թաթարստան, Բաշկորտոստան, Ղրիմ: Ըստ նրա, այն ինչ հիմա տեղի է ունենում Իդլիբում՝այդ քաղաքականության շարունակությունն է: Թուրքիան աջակցում է մի շարք իսլամիստական խմբերին, որոնց ՌԴ-ն ու Սիրիան համարում են ծայրահեղական: