23.11.2024
ԵԱՏՄ-ն հակադեմպինգային տուրք կսահմանի Չինաստանից ներկրվող ալյումինե ժապավենի վրա
prev Նախորդ նորություն

Կամ որոշումը կբավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, կամ լուծում չի լինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ աչքի է ընկել իր էմոցիոնալ, ապակառուցողական, երբեմն էլ պարզապես ստահոդ հայտարարություններով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է "Իմ քայլը" խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։


Նրա խոսքով՝ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է "լուծել ընդդիմախոսների խնդիրը" եւ կառուցողական բանակցություններ սկսել, չի համապատասխանում իրականությանը:


Ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքներին, Ռուբինյանը նշել է, որ ապակառուցողականը վերջին շրջանում ամենևին էլ Հայաստանը չէ։ Հայկական կողմը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից և խաղաղ կարգավորման գործընթացի ամրապնդմանն ուղղված հայտարարություններով։


Այս համատեքստում, շարունակել է նա, առավել քան ակնհայտ է, թե հակամարտության կողմերից ով է հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով եւ ռազմական սադրանքներով՝ փորձելով տապալել խաղաղ կարգավորման գործընթացը։


Այնուամենայնիվ, Ռուբինյանը չի կարծում, որ այսօրվա դրությամբ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը լիովին ձախողվել է: Պատգամավորն իրատեսական է համարում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները հակամարտության կարգավորման վերաբերյալ:


"Պետք է հասկանալ, որ կամ որոշումը կբավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, կամ լուծում չի լինի", - հայտարարել է Ռուբինյանը: