Ստեփանակերտի «Վալեքս» հյուրանոցի բակում տեղադրված տոնական վրաններն ու տոնածառն ապամոնտաժվում են: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը որոշել է դեկտեմբերի 26-27-ը Արցախի երեխաների համար կազմակերպել ամանորյա ներկայացումներ եւ իր հիմնադրամից նախատեսել է 4750 նվեր: Այս նախաձեռնությունը, սակայն, սուր արձագանք է առաջացրել։ Կազմակերպիչները դեռ չեն մեկնաբանում տոնածառի ապամոնտաժումը։ Հետաքրքիր է՝ նախատեսված խաղալիքների քանակը համընկնում է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն տվյալների հետ, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհվել է 4750 մարդ։ ՀՀ առողջապահության նախարարությունն այն ժամանակ հանդես եկավ Մինասյանի ներկայացրած տվյալների հերքմամբ։