16.08.2025
Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի
05.01.2021
Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի "Բրիտանական" շտամով վարակման առաջին դեպքը

Իրանի առողջապահության նախարար Սաիդ նամակին երեքշաբթի հաստատել է Իրանում կորոնավիրուսի նոր շտամի առկայությունը, որն առնվազն 50 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդը, հաղորդում է Tasnim-ը: Նախարարը հայտնել է, որ "բրիտանական" շտամը երկիր է բերել Մեծ Բրիտանիայից ժամանած ուղեւորը։ Նա հավելել է, որ վիրուսը կրողը հոսպիտալացվել է մասնավոր կլինիկայում։ Նամակիի խոսքով՝ վարակվածի վիճակը բավարար է, եւ ավելի վաղ նա գտնվում էր մեկուսացման մեջ՝ չնայած Իրան ժամանելուն պես թեստերի բացասական արդյունքներին: Կորոնավիրուսի նոր շտամ չի հայտնաբերվել հիվանդի հետ շփվող մարդկանցից ոչ մեկի մոտ, հավելել է նախարարը: Ավելի վաղ՝ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի իշխանություններին կարգադրել էր ուժեղացնել զգոնությունը, որպեսզի երկիրը զերծ պահի կորոնավիրուսի նոր շտամից: