Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հավելյալ բանակցություններ անցկացնելու կարիք է զգում և այս հարցում Ռուսաստնն ակնկալում է այդ թվում Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների ջանքերը: Այս մասին լրագրողներին ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով, շատ բարդ աշխատանք է սպասվում, սակայն կարևորն արդեն ձեռք է բերվել՝ "միջազգային փաստաթղթերի կատարում, որոնցով Ադրբեջանին վերադարձվեցին այն տարածքները, որոնք նրան էին պատկանում". "Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել, ռուսական կողմը թույլ չի տվել հակամարտության հետագա սրում և մարդկային նոր զոհեր»,- ասել է Մատվիենկոն: