25.11.2024
Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարին ներկայացրել է հումանիտար իրավիճակն Արցախում

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվայզյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը: Այս առնչությամբ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի անդամ հանդիսացող Հայաստանի դերը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն առաջ մղելու գործում:


Քննարկման օրակարգի հիմնական թեմաներից են եղել հակամարտային իրավիճաներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։ ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին համընդգրկուն կերպով ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և ծառացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:


ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ գերագույն հանձնակատարն ընդգծել են միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Այվազյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից իր հումանիտար պարտավորությունների և հանձնառությունների դիտավորյալ խախտումները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման առումով: