25.11.2024
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք Արցախից բերված զենք-զինամթերք են կամավոր հանձնել
prev Նախորդ նորություն

Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հայաստանի քրդական համայնքը մարտի 19-ին բողոքի խաղաղ ակցիա է անցկացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով պաշտոնական տեղեկատվություն՝ քրդական ազատագրական շարժման առաջնորդ, Թուրքիայում ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի առողջության վերաբերյալ: Հայաստանի Քրդական կոմիտեի կազմակերպած ակցիայի մասնակիցները Երևանի Ազատության հրապարակից քայլերթով հասել են ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջները:


Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններին և գերտերություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել թուրքական բանտում պահվող Աբդուլլահ Օջալանի առողջության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության տրամադրման և նրա հետ հանդիպում կազմակերպելու համար, հայտնում է «Արմենպրեսը»:


«Մենք կրկին բացասական տեղեկություններ ենք ստացել քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին: Նա պայքարում է մարդու իրավունքների, ժողովուրդների ազատության ու խաղաղ գոյակցության համար:Ուստի մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային կազմակերպություններն պետք է իրականացնեն իրենց առաքելությունը և պարզեն Օջալանի առողջական վիճակն ու հանդիպում կազմակերպեն նրա ընտանիքի հետ: Այլապես՝ քուրդ ժողովուրդը տարբեր միջոցներով շարունակելու է իր պայքարը՝ ընդհուպ պահանջելով առաջնորդի ազատությունը»,- ասել է քուրդ հոգևորական Մահար Բրոյանը: