21.04.2025
Ստեփանակերտի հիվանդանոց բժիշկները փրկել են Թուրքիայի քաղաքացու կյանքը
prev Նախորդ նորություն

Ջավախքում կբացվի ևս երեք «ԱրՄաթ» լաբորատորիա

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի, նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում մասնավոր և հասարակական հատվածների համագործակցությամբ Ջավախքի Ծխալթբիլա, Օլավերդ և Նինոծմինդա բնակավայրերում բացել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ։


Ինչպես տեղեկացնում են ՋԱՀ-ից, համագործակցության արդյունքում ինժեներության դասընթացներին անվճար կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա:


Այժմ Ջավախքի 4 բնակավայրերում (Ախալքալաք, Հեշտիա, Դամալա, Ախալցխա) արդեն գործում են «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ:

Հադրութում հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի. զեկույց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան