23.11.2024
Բաքուն պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացմանը. Ալիև
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում 10 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

Համաձայն 2021 թվականի մարտական պատրաստության պլանի՝ ադրբեջանական բանակը ձեռնամուխ է եղել օպերատիվ-մարտավարական զորավարժություններին, մարտի 15-ին ՏԱՍՍ-ին հաղորդել Է երկրի պաշտպանության նախարարությունը:


Գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին, որոնք անցկացվում են պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, ներգրավված են մինչեւ 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:


«Լեռնային անտառապատ տեղանքում բարդ ռելիեֆով անցկացվող զորավարժություններին հիմնական ուշադրությունը հատկացվում է զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության վիճակի բերմանը եւ վերախմբավորմանը, այդ թվում՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանը եւ համազորային միավորումների, հրթիռային եւ հրետանային զորքերի, ավիացիայի եւ հատուկ նշանակության ուժերի միջեւ փոխգործակցությանը», – ճշտվում է հաղորդագրության մեջ:


Բացի այդ, ինչպես հետեւում է հաղորդագրությունից, զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչեւ մարտի 18-ը, զորքերը կկատարեն ահաբեկչական ջոկատների, անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարի եւ հակաահաբեկչական գործողությունների անցկացման խնդիրները:


Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ ՀՀ ՊՆ-ում հայտնել էին, որ մարտի 16-20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր Օպերատիվ ուղղություններով կանցկացվեն 7,5 հազար զինծառայողների մասնակցությամբ մարտավարական զորավարժություններ: