25.06.2025
Ռուսաստանի ներկայությունը
17.12.2020
Ռուսաստանի ներկայությունը "ապակայունացման ռիսկ" է առաջացնում Ղարաբաղի համար. ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը պնդում է, որ Ռուսաստանի ներկայությունը "ապակայունացման ռիսկ" է առաջացնում Լեռնային Ղարաբաղի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ին։ Կուպերի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել է նրան, թե ինչպես է ԱՄՆ-ն մտադիր օգնել տարածաշրջանի երկրներին դիմակայել ռուսական ազդեցությանը։ «Դուք նկատել եք, և ես որոշակիորեն համաձայն եմ այդ դիտարկման հետ, որ այնտեղ, որտեղ կա ռուսական ներկայություն տվյալ դեպքում, կա ապակայունացման վտանգ և, իհարկե, մարտահրավեր բոլոր պետություններին ու կողմերին, որոնք այնտեղ մասնակցում են (տեղի ունեցածին - խմբ.)», - պատասխանել է Կուպերը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հանդես է գալիս խաղաղ բանակցությունների եւ դրանց Մինսկի խմբի մասնակցության անհրաժեշտության օգտին, ինչպես նաեւ «լրացուցիչ ուշադրություն է հատկացնում հումանիտար տարածքին»: Տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման եւ խաղաղության պահպանման աշխատանքները կշարունակվեն պլանային կարգով: