18.10.2025
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
prev Նախորդ նորություն

Լիբանանի ԱԳ նախարարը երախտիքի խոսք է հղել գերեվարված Մարալ Նաջարյանի ազատ արձակվելու առթիվ

Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային գործակալությունը:


«Վեհբեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել Նաջարյանի ազատ արձակումը, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը, Ադրբեջանին և Հայաստանին»,- ասվում է ազգային գործակալության հրապարակման մեջ:


 

Արարատ Միրզոյանն ԱԺ խորհրդին առաջարկելու է Վալենտինա Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան