23.11.2024
Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են զորավարժություններ
prev Նախորդ նորություն

Շարունակվում է Ղարաբաղում հայտնաբերված պայթուցիկ նյութերի ոչնչացումը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանման անձնակազմով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները: Այս մասին մարտի 17-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Ընթացիկ օրվա ընթացքում ռուս զինծառայողների կողմից Բալիջա հատուկ զորավարժարանում ոչնչացվել է շուրջ 120 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում են ականներ եւ տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթելու եղանակով՝ պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։


Ամեն օր ՊՊԾ-ի օգտահանման աշխատանքներին ներգրավվում են ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 10 զինծառայողներ:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: