«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ աշխատանքներ կլինեն Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում ևս։