5.04.2026
Թուրքիայում քաղաքացիները բարձրանալով հայկական եկեղեցու պատի վրա՝ պարել են խաչի շուրջ
prev Նախորդ նորություն

Զբոսաշրջային "բում" Վրաստանում. հունիսին հարևան պետություն է այցելել 13342 ՀՀ քաղաքացի

Հունիսին Վրաստանը իրական զբոսաշրջային "բում" է ապահովել՝ միջազգային ճանապարհորդների համար բացելով իր սահմանները:


Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 294,2 տոկոս: Այս ցուցանիշում իրենց ներդրումն ունեն նաև Հայաստանից մեկնած քաղաքացիները:


Մասնավորապես, հունիսին միջազգային ճանապարհորդները Վրաստան են կատարել 116.6 հազար այց, որից 104.6 հազարը՝ զբոսաշրջային: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների այցելությունների թիվն աճել է 286.8 տոկոսով:


Ամենից շատ հունիսին Վրաստան են այցելել Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները: Վրաստան է այցելել 13.342 ՀՀ քաղաքացի:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 1-ից Վրաստանը բացեց նաև իր ցամաքային սահմանները:

Թբիլիսիի քաղաքապետը կայցելի Բաքու, բայց Երևան չի գալիս
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար