Արցախում ՌԴ ՊՆ-ի քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որը զբաղվում է անհետ կորածների որոնողական աշխատանքներով, շարունակում է իր գործունեությունը: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը, գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: «Այսօր կենտրոն է դիմել Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի։ Երկու ֆերմերներ դիմել են իրենց այգիները պայթունավտանգ առարկաներից ականազերծելու համար»,- հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը: Նշվում է, որ մինչ օրս կենտրոն է դիմել շուրջ 3600 քաղաքացի, որից ավելի քան 800-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։ Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։ "Անհետ կորածների որոնողական աշխատանքները ռուս խաղաղապահներն իրականացնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ", - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։