Ղազվին–Ռեշտ երկաթգիծը, որը Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի մի մասն է, շահագործման է հանձնվելու հաջորդ ամիս։ Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթգծերի ներկայացուցիչ Ջաբարալի Զաքերին։ Ըստ նրա, երկաթգծի ռելսերի տեղադրման աշխատանքները կավարտվեն այս ֆինանսնական տարում։Նա նշել է, որ արդեն իսկ կառուցվել է երկաթգծի 165 կմ հատվածը և մնացել է 12 կմ տարածք։