Ադրբեջանական SOCAR ընկերությունը մոտակա ժամանակներս ռուսական Տուապսե քաղաքից սկսելու է ռուսական նավթամթերքներ արտահանել, փոխանցում է Trend–ի աղբյուրը։SOCAR–ը պայմանագիր է կնքել Ռոսնեֆտի և Cetracore Energy թրեյդինգային ընկերության հետ։Ըստ աղբյուրի, արդեն այս ամվա վերջ SOCAR–ը 100 հազար տոննա վակումային գազոյլ կմատակարարի, որը Տուապսեից կարտահանվի Հունաստան։