Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումն իշխանությունը պահպանելու փորձ է։ Այդ մասին հայտարարել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին։Նրա խոսքով, ոչ մի կարիք չկա Ադրբեջանում անցկացնել արտահերթ ընտրություններ։ Ադրբեջանում սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացումն ազդում է իշխանությունների վարկանիշի անկման վրա և ցանկություն կա վերահսկման տակ գտնվող ԿԸՀ–ի օգնությամբ անցկացնել ֆորմալ ընտրություններ և պահպանել իշխանությունն ընտանիքի ձեռքում ևս յոթ տարով։Իր հերթին, Մուսավաթի նախկին առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ իշխանությունները հասկանում են, որ եթե ընտրություններն անցկացնեն հոկտեմբեին, ապա այդ ժամանակ բնակչության դժգոհությունը սոցիալական և քաղաքական վիճակից կլինի ավելի մեծ, քան հիմա։Նա հավելել է, որ Ալիևը շտապում է կեղծել ընտրություններն ու երկարաձգել սեփական իշխանությունը։