20.04.2025
Թուրքիայում սկսել են «պատերազմել» երաժիշտների հետ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2017-ին աճել է 20%-ով

Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2017-ին աճել է 20%-ով՝ կազմելով մոտ 410.000 մարդ: Այդ մասին հայտնել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիան:

«ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վիճակագրությունը վկայում է, որ 2017-ին ռուսաստանցիներն ավելի հաճախ են Հայաստան մեկնել, այցելուների հոսքն աճել է 20 տոկոսով՝ հասնելով 410.000-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ռուս տուրօպերատորների, ամենից հաճախ ռուսաստանցիները Հայաստան են այցելում էքսկուրսիոն նպատակներով: Պահանջարկ ունի նաև բուժական և առոջարանային հանգիստը: Ընդ որում, զբոսաշրջիկներից շատերն ընտրում են ինքնուրույն ճամփորդությունները, հայտնում է mskagency.ru-ն:

Ասոցիացիայում հիշեցրել են, որ ՌԴ քաղաքացիները 2017-ի փետրվարից ՀՀ են այցելում ներքին անձնագրերով: Այդ ռեժիմը գործում է միայն օդանավակայաններում՝ «Զվարթնոցում» և «Շիրակում»: Իսկ երեխաները կարող են մուտք գործել Հայաստան միայն արտասահմանյան անձնագրերով:

Հայաստանի դիվանագիտական օրակարգը 2018 թ.-ին հագեցած է լինելու. Սերժ Սարգսյանի ուղերձը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար