Թրամփն իր արտաքին քաղաքականությունում Հարավային Կովկասին հատուկ ուշադրություն չի դարձնում, քանի որ այդ տարածաշրջանը նրան ծանոթ չէ։ Սակայն Թրամփը դեմ չէր Կոնգրեսի` Վրաստանին զենք տրամադրելու որոշմանը։ Պետքարտուղար Թիլերսոնը սկսել է իրականացնել նույն քաղաքականությունը, ինչ Օբամայի վարչակազմը։ Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, փորձագետ Մեթյու Բրայզան։Նա նշել է, որ սկզբից Օբաման նույնպես ցանկացել է դադարեցնել Բուշի ագրեսիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում ու վերբեռնել հարաբերությունները ՌԴ–ի հետ, սակայն նա գնաց Վրաստանի հետ սերտացմանն ու ԱՄՆ–ի`Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդմանը։Նա հավելել է, որ Թրամփը թույլատրել է զենք տրամադրել Վրաստանին, քանի որ Կոնգրեսի կողմից կան կասկածներ ՌԴ–ի նկատմամբ վերջինիս համակրանքի հարցում։