16.01.2025
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն Ուկրաինայի եւ Սիրիայի հարցով շատ հակասություններ ունեն. Լավրով
08.12.2017
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն Ուկրաինայի եւ Սիրիայի հարցով շատ հակասություններ ունեն. Լավրով

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ն միջեւ Ուկրաինայի եւ Սիրիայի հարցով քիչ հակասություններ չկան, Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: ՌԴ նախարարը նշել է, որ հանդիպման ժամանակ կողմերը մեծ ուշադրություն են դարձրել ուկրաինական խնդիրներին: «Մենք այստեղ ավելի քիչ համընկնող մոտեցումներ ունենք, չնայած Սիրիայի հարցով էլ շատ հակասություններ կան: Մենք դրանց մասին խոսել ենք, եւ մեր զինվորականները նույնպես խոսում են այդ մասին», - լրագրողներին ասել է Լավրովը: «Մենք հայտարարել ենք Մինսկի համաձայնությունների ոչ այլընտրանքային բնույթի մասին, խնդրել ենք ամերիկյան կողմին, որ իրենք էլ նույն դիրքորոշումը պահպանեն: Հուսով եմ, որ այս հաստատումը արտացոլում է Վաշինգթոնի ներկայիս վիճակը», - բացատրել է նա: