14.05.2025
Թուրք պաշտոնյաները նավակով փախել են Հունաստան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Անկարան, Կիևն ու Բաքուն կձևավորեն կասպյան–սևծովյան տրանսպորտային միջանցք

Թուրքիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի պաշտոնատա անձանց հանդիպումը Բաքվում ունի կարևոր նշանակություն առևտրա–տնտեսական և քաղաքական երկխոսության համար։ Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Թողրուլ Իսմայիլը։

Ըստ նրա, Թուրքիան, Ադրբեջանն ու Ուկրաինան ունեն լուրջ ներուժ տնտեսական, ռազմական ոլորտներում համագործակցության խորացման համար։

Նա նշել է, որ Անկարայի, Կիևի ու Բաքվի համագործակցությունը թույլ կտա ձևավորել կասպյան–սևծովյան տրանսպորտային միջանցք։

Մոսկվան երբեք չի կառավարել ԼՂ կոնֆլիկտը, բայց այն մնում է ամենաազդեցիկ ուժը. Թոմաս դե Վաալ
Հաջորդ նորություն next