25.11.2024
Վրաստանի հետախուզություն. Ռուսաստանը Վրաստանի համար վտանգ ներկայացնող երկրներից է
prev Նախորդ նորություն

Թուրք պաշտոնյաները նավակով փախել են Հունաստան

Թուրք 17 պաշտոնյա փչովի նավակով Թուրքիայից փախել են Հունաստան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրք պաշտոնյաները Հունաստանի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել:

«Փախստականները Թուրքիայի պետական ծառայողներ և դատավորներ են: Նրանք պնդում են, որ Թուրքիայում իրենց սպառնում են Էրդողանի ռեժիմի հալածանքներն ու բանտարկությունը: Նրանք գրանցվելու համար տեղափոխվել են փախստականների և միգրանտների ընդունման կենտրոն»,- նշում է աղբյուրը: