Կանայք Իրանում այլևս չեն ձերբակալվի իսլամական հագուկապի կանոնները խախտելու համար: Այս մասին ասել է Թեհրանի ոստիկանության պետ, գեներալ Հոսեյն Ռահիմին:«Ոստիկանությունն այլևս չի ձերբակալի ու հատուկ կենտրոններ չի ուղարկի կանանց, որոնք կխախտեն 1978–1979 թվականների իսլամական հեղափոխությունից հետո հաստատված հագուկապի հատուկ կանոնները»,- ասել է Թեհրանի ոստիկանապետը:Նրանց դեմ նաև այլևս քրեական գործեր չեն հարուցվի:Աղբյուրը նկատում է, որ վերջին 40 տարում իրանցի կանանց պարտադրվել է ծածկել մազերը երկար գլխաշորով: Երիտասարդներն ավելի ազատամիտ եմ, նրանք կրում են այնպիսի գլխաշորեր, որոնք ամբողջությամբ չեն ծածկում մազերը: